
Ադրբեջանը խոստովանել է, թե պատահմամբ խոցել է ռուսական ուղղաթիռը
Ադրբեջանի ԱԳՆ-ն խոստովանել է, թե պատահմամբ խոցել է ռուսական ուղղաթիռը։ Ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում սխալը բացատրել են նրանով, թե ուղղաթիռը հայ-ադրբեջանական սահմանին շոտ մոտ է եղել, իսկ Լեռնային Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ թռիչքն իրականացվել է մթության մեջ, ցածր բարձրության վրա և ՀՕՊ համակարգերի ռադարների հայտնաբերման գոտուց դուրս: «Բացի դրանից՝ ռուսական ուղղաթիռներ նախկինում չեն տեսել այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը մեջբերում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից եւ պատրաստակամություն հայտնել փոխհատուցում վճարել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել