
Ազգային ժողով. նոյեմբերի 10 (լուսանկարներ)
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ հայտարարությունից հետո, մեծաթիվ մարդիկ (հիմնականում՝ տղամարդիկ) հավաքվեցին Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով Փաշինյանի հեռացումը եւ վանկարկելով՝ «Նիկոլ, դավաճան»։ Շենքում չգտնելով վարչապետին՝ նրանք վնասեցին Կառավարության գույքը, ապա ուղղվեցին դեպի Ազգային ժողով:
Այսօր Ազգային ժողովի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում էին չեղարկել ղարաբաղյան պատերազմի դադարեցման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել