HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Ջալալ Հարությունյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի հետ և շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը:

«Քաջ առողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել մեր նվիրյալ զինվորականին, ով մեծ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին ու ժողովրդին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ մարտական խնդիր կատարելիս Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը վիրավորվել է։ Նույն օրը նա ազատվեց պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնից, և նրան փոխարինեց գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter