HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Ծառուկյանի ձերբակալման դեմ բողոք է ներկայացվել․ նա հայտարարել է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանը։ Ծառուկյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 225հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։

Մինասյանի խոսքով՝ Ծառուկյանը դիրքորոշում է հայտնել, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Անօրինականությունների շարքը շարունակվում է, դա ողբերգություն է»,- ասաց Սմբատ Մինասյանը։

Հիշեցնենք, որ 17 կուսակցություն երեկ՝ նոյեմբերի 11-ին, համատեղ հանրահավաք են նախաձեռնել Ազատության հրապարակում։ Վերջիններս իրենց բողոքն են արտահայտում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության վերաբերյալ և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հանրահավաքը նախաձեռնած անձանց մի մասը, սակայն, ձերբակալվել է։ Ձերբակալվածների թվում են նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը և այլ անձինք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter