HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Իշխան Սաղաթելյանի, Արթուր Վանեցյանի ձերբակալման որոշումները բողոքարկվել են դատարան

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալված «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կասկածվում է 307.1 և 2251 հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի  ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կասկածվում է միայն 307.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում «Հետք»-ի աղբյուրները։

Սաղաթելյանին և Վանեցյանին ձերբակալելու որոշումների դեմ բողոքներ են ներկայացվել դատարան, որոնք դեռևս չեն քննվել։

Հիշեցնենք, որ 17 կուսակցություն երեկ՝ նոյեմբերի 11-ին, համատեղ հանրահավաք է նախաձեռնել Ազատության հրապարակում։ Վերջիններս իրենց բողոքն են արտահայտում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության վերաբերյալ և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հանրահավաքը նախաձեռնած անձանց մի մասը, սակայն, ձերբակալվել է։ Ձերբակալվածների թվում են նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը,  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու այլ անձինք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter