
Արայիկ Հարությունյանն ընդունել է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ այսօր ընդունել է հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
«Հանդիպման ժամանակ մտքեր ենք փոխանակել խաղաղապահ զորախմբի կողմից պատասխանատու առաքելության իրականացման հետ կապված կոնկրետ հարցերի շուրջ»,- գրել է նախագահը ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ այսօր «Հետքը» Ռուստամ Մուրադովի կենսագրության մասին հոդված էր հրապարակել, որը կարող եք ընթերցել ստորև տեղադրված հղումով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել