HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Արցախ. նոյեմբերի 13

Գրեթե բոլոր ուղղություններով ռուս խաղաղապահներ են տեղակայվել: Բոլոր անցակետերում հարցնում են՝ ու՞ր ենք գնում: Պատասխան ստանալուց հետո թողնում են: Լրագրողների նկատմամբ ընդգծված բարեհամբույր են: Հարցերին պատասխանում են, միանգամից ասում, որ նկարահանումներն արգելվում են: Մի քանի տեղ նույնանման տեքստեր էին ասում՝ գիտենք, որ ձեր աշխատանքը պիտի կատարեք, բայց կներեք, չեք կարող նկարահանել:

Շուշի տանող ճանապարհին խաղաղապահների անցակետից հարյուր մետր հեռավորության վրա խմբված մարդիկ են: Զոհվածների հարազատներն են, սպասում են, որ Շուշի գնացած մեքենաները վերադառնան: Այնտեղից պետք է բերվեն դիակները: Մեկը՝ եղբոր, մյուսը՝ հոր, երրորդը ընկերոջ դիակին է սպասում:

Մի անցակետում մի քիչ զրուցելուց հետո համաձայնեցին, բայց ասացին՝ միայն հրամանատարության թույլտվությունից հետո: Իսկ հրամանատարությունն արգելում է: Տարբեր հատվածներում մեր զորքն է կանգնած, նրանք այն նույն դիքերում են, որտեղ էին մինչեւ զինադադարը: Ճանապարհին զինվորների ենք հանդիպում: Զրուցել գրեթե չի ստացվում: Մտամոլոր դեմքեր են ամենուր: «Այս խայտառակությամբ ո՞նց վերադառնանք տուն»,-ասում է կամավորականներից մեկը: Նրանք նկարահանվելու ցանկություն չունեն: Ճանապարհին տասնյակ անգամ կանգնեցնում ենք մեքենան, որպեսզի խոսենք խմբված զինվորների հետ: Զրույցն, իսկապես, չի ստացվում: Մի տեղ հրամանատարն ասում է՝ մի’ նկարեք, իմ զինվորները չեմ ուզում էդպես ընկճված նկարվեն:

Մի քանի անցակետ հատելուց հետո հասնում ենք Կարմիր շուկա: Գյուղը հուժկու հրետակոծության է ենթարկվել հատկապես պատերազմի վերջին օրերին: Գյուղում հանդիպեցինք մի քանի բնակիչների, որոնք չէին լքել գյուղը նույնիսկ այդ օրերին: Նրանք մեզ են սկսում հարցեր ուղղել, որոնց պատասխանները չունենք:  

Տես՝ ֆոտոպատմությունը

 

Մեկնաբանություններ (1)

taline voskeritchian
Raw and skeletal and sparse, these dispatches carry huge loads. They are written against the searing silence of national loss and the noisy chatter of unanswered questions.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter