HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ՊՆ. «Մի քանի օրվա ընթացքում Հայաստան է տեղափոխվել 58 միավոր ռազմական տեխնիկա»

Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ևս 18 ԻԼ-76 ինքնաթիռ, որոնք տեղափոխել են ռուսական խաղաղապահ առաքելության անձնակազմ և տեխնիկա։ Այդ մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում։

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հերթական 18 ԻԼ-76 և երկու ԱՆ-124 "Руслан" ինքնաթիռները, որոնք տեղափոխում էին 15-րդ խաղաղապահ բրիգադի անձնակազմն ու տեխնիկան Լեռնային Ղարաբաղում ռուսական առաքելությանը մասնակցելու նպատակով, վայրէջք են կատարել Երևանի Էրեբունի օդանավակայանում։ Ռուս զինծառայողները կատարել են նյութական միջոցների, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի բեռնաթափում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ռուսական ռազմական գերատեսչությունը հավելել է, որ մի քանի օրվա ընթացքում ՌԴ ՊՆ օդատրանսպորտային ուժերի ինքնաթիռները Հայաստան են տեղափոխել 58 միավոր տեխնիկա. զրահափոխադրիչներ, բարձր անցանելիության բեռնատար ավտոմեքենաներ, ավտոցիստեռններ, Էքսկավատորներ և նյութատեխնիկական ապահովման այլ տեխնիկա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին համատեղ հայտարարություն, որով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղում հաստատել հրադադար։ Ինչպես հայտարարել էր Պուտինը, հայկական և ադրբեջանական կողմերը կմնան իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ տարածաշրջանում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ։ Նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում կտեղակայվի խաղաղապահ առաքելության 1960 զինծառայող, իսկ հրամանատարական շտաբը կտեղակայվի Ստեփանակերտում։ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ նաև հայտարարել էր, որ խաղաղապահ առաքելության նպատակով Լեռնային Ղարաբաղ կփոխադրվի 90 զրահափոխադրիչ և 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter