HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետ. «Վերջին երկու օրերին Շուշիից 300-ից ավելի մեր զոհված հերոսների մարմիններ են դուրս բերվել»

Եթե հնարավոր  լիներ Շուշին պահել, ապա կպահվեր: Իր համոզմունքը խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպմանը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին երկու օրերին Շուշիից 300-ից ավելի մեր զոհված հերոսների մարմիններ են դուրս բերվել, դուք պատկերացնո՞ւմ եք այդ ճակատամարտի մասշտաբը: Իսկ մարդիկ կան՝ հայտարարում են, որ գեներալները կամ քաղաքական ղեկավարությունը հրաման են տվել չպայքարել, բայց ո՞ւմ հրամանով են էդ մարդիկ գնացել էնտեղ կռվելու»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում Շուշիի վերաբերյալ քննարկումներին, Փաշինյանն ասաց, որ փաթեթներում, որոնք մինչ այժմ չեն ընդունվել, փախստականների վերադարձի հարց է եղել, և աշխատանքային մակարդակում պարզաբանումներ ստանալիս Ադրբեջանն ընդգծել է՝ իրենց փախստականները պետք է վերադառնան Շուշի: Փաշինյանն ընդգծեց՝ պատերազմի եթե ոչ ամենասկզբում, ապա «իքս» պահից պատերազմի դադարեցման նախապայման է եղել Շուշին Ադրբեջանին զիջելու հարցը:

«Սա հայտնվել է օրակարգում որպես պատերազմի դադարեցման նախապայման, սա անհերքելի փաստ է: Էս առիթով ասեմ, որ ԱԳ նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնից ազատվելու հրաժարական է ներկայացրել:

Լուսանկարում՝ Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter