Արմեն Սարգսյանը ռուսական խոցված ուղղաթիռի անձնակազմին պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մարտական ծառայության մեդալներով են պարգևատրվել նոյեմբերի 9-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամները՝
Յուրի Վիկտորի Իշչուկ՝ ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի հրամանատար, մայոր (հետմահու),
Ռոման Վասիլիի Ֆեդին՝ ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի ավագ տեխնիկ-հրահանգիչ, ավագ լեյտենանտ (հետմահու),
Վլադիսլավ Սերգեյի Գրյազին՝ ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի օդաչու-օպերատոր, ավագ լեյտենանտ:
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմն ընդունել էր, որ սխալմամբ խոցել է ռուսական ուղղաթիռը, որն ըստ նրանց՝ «հայ-ադրբեջանական սահմանին շոտ մոտ է եղել»:
Լուսանկարը՝ արխիվային / «Հետք»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել