HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գեղամ Մանուկյանին, Գառնիկ Իսագուլյանին և Արա Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով մեղադրանքներ է առաջադրել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին և ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին։

Հատուկ քննչական ծառայության դիմաց լրագրողների հետ զրույցում Մանուկյանի պաշտպան Գարիկ Սահակյանը հայտնեց, որ Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Մեղադրանքը չի ընդունում նաև Արա Սահակյանը։ Վերջինս ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր մեղադրանքը քաղաքական պատվերի հետևանք է։

«Սա քաղաքական պատվեր է, պատվիրատուն մեկն է, և այդ մեկը ինքն է, կառչել է պաշտոնից: Երկիրը ավերեց, կործանեց, հիմա էլ ասում է՝ պետք է վերականգնենք»,- ասաց Սահակյանը։

Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն հասկանալի չէ, թե ինչում է մեղադրվում։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 225.1  հոդվածը վերաբերում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելուն և անցկացնելուն։ Այս արարքը կատարելու մեջ են մեղադրվում Սահակյանը, Իսագուլյանն ու Մանուկյանը։

Նոյեմբերի 11-ին 17 կուսակցություն համատեղ հանրահավաք էր նախաձեռնել Ազատության հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելով Արցախում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության կապակցությամբ և պահանջելով վերջինիս հրաժարականը: Նույն պահանջով հանրահավաքներ տեղի են ունեցել նաև նոյեմբերի 11-ին հաջորդող օրերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter