HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մեղադրանք է առաջադրվել Արթուր Վանեցյանին, Արծվիկ Մինասյանին, Իշխան Սաղաթելյանին ու ևս 8 անձի

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակներում այսօր մեղադրանք է առաջադրվել 11 անձի։  Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Մեղադրյալների շարքում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ-ի անդամներ Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը։

Այսօր ավելի վաղ գրել ենք Հայրենիք» կուսակցության անդամներ Արսեն Բաբայանին, Արա Սահակյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովին, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին մեղադրանք առաջադրելու մասին։

11 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Նկատենք, որ Հատուկ քննչական ծառայությունում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալված է եղել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին այս պահին, փաստորեն, մեղադրանք չի առաջադրվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter