HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արթուր Դանիելյանն ազատ կարձակվի

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի ձերբակալման դեմ բողոքը բավարարվել է։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից։ Դանիելյանը դեռևս Ձերբակալված անձանց պահման վայրում է, բայց քիչ անց ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ Դանիելյանը ձերբակալվել է նոյեմբերի 20-ին՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով։ Ձերբակալման որոշումը բողոքարկվել է դատարան։ Այն քննվել է նոյեմբերի 21-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ դատավոր Արմենե Մելիքսեթյանի նախագահությամբ, և դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը հրապարակվել է նոյեմբերի 22-ի առավոտյան։

Նոյեմբերի 10-ին Արցախում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունից հետո բազմաթիվ հասարակական, քաղաքական ուժեր, որոնց թվում՝ «Ադեկվադ» միաբանության անդամները, ամեն օր բողոքի ակցիաներ ու հավաքներ են անցկացնում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter