HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բջջային կապի շուկայի ծավալները շարունակվում են կրճատվել, ինտերնետինը՝ աճել

Այս տարվա առաջին ինն ամիսներին (2020 հունվար-սեպտեմբեր) Հայաստանում կապի ոլորտի հասույթը կազմել է 105.1 մլրդ դրամ: Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ոլորտի հասույթը նվազել է 3.9%-ով:

Ընդ որում՝ ամենամեծ անկումը գրանցվել է երկրորդ եռամսյակում: Մասնավորապես, առաջին եռամսյակում գրանցվել է 1.2% անկում, երկրորդ եռամսյակում՝ 6.8%, երրորդում ՝ 3.7%:

Կապի ոլորտի ընդհանուր հասույթի անկումն առավելապես պայմանավորված է բջջային կապի շուկայի ծավալների կրճատմամբ: Իսկ ինտերնետի շուկայում գրանցվող աճը շարունակվում է նաև այս տարի: Նշենք, որ այս երկու ոլորտները միասին ապահովում են կապի շուկայի 71.2%-ը:

Մասնավորապես, բջջային շուկայի հասույթը հունվար-սեպտեմբերին կազմել է մոտ 31.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով 20.8%-ով:

Միևնույն ժամանակ, ինտերնետ հասանելիության ծառայություններից ստացվող հասույթը կազմել է 43.3 մլրդ դրամ՝ աճելով 10.6%-ով:

Շուկայի մյուս ենթաոլորտների ծավալներն ու փոփոխությունները ներկայացված են ստորև գտնվող գրաֆիկում: 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter