
Ընդդիմությունը վարչապետին 3 օր ժամանակ տվեց հրաժարականի համար
Արտախորհրդարանական եւ խորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ այսօր՝ դեկտեմբերի 5-ին «համազգային հանրահավաք» էին կազմակերպել Ազատության հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ազատության հրապարակում ելույթներից հետո հանրահավաքի մասնակիցները շարժվեցին կառավարական առանձնատուն։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կառավարական առանձնատան մոտ ներկայացրեց հանրահավաքի մասնակիցների պահանջը Նիկոլ Փաշինյանին։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տալիս, որպեսզի վերջինս իր քաղաքական թիմի և իր խորհրդատուների հետ քննարկի և հրաժարականի որոշում ընդունի։
Վարչապետին մինչև երեքշաբթի ժամը 12-ը ժամանակ տրվեց հեռանալու համար։
«Եթե մինչև երեքշաբթի չհեռանա, կհեռացնենք և վերջ։ Միասին պետք է այս շաբաթվա մեջ այս հարցը փակենք և վերջ»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա ասելով՝ վարչապետի չհեռանալու դեպքում ամբողջ Հայաստանում անհնազանդության զանգվածային ակցիաներ կիրականացվեն։
Մեկնաբանել