HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական բրիգադները սկսել են բուժօգնություն ցուցաբերել արցախցիներին

Ռուս խաղաղապահները հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման կազմից ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքներն ապահովելու համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Բժշկական բրիգադների կազմում ընդգրկված են տարբեր պրոֆիլի բժիշկներ, ինչպես նաև մասնագետներ հոգեբանական ծառայությունից, որոնք օգնություն են ցուցաբերում հեռավոր գյուղերում և շրջաններում ապրող մարդկանց:

Ըստ ՌԴ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ տեղի բնակիչների գանգատները հիմնականում կապված են տարբեր խրոնիկ հիվանդությունների սրման հետ, ինչպես նաև սիրտ-անթոային և էնդոկրին համակարգերի հետ: Ցուցաբերվում է նաև ստոմատոլոգիական օգնություն:

Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման կազմում աշխատում են բժշկական 60 մասնագետներ, որոնց թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Ավելի վաղ, բժշկական ստորաբաժանումը Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավով Խաբարովսկի օդանավակայանից ժամանել էր Երևան, որտեղից էլ տեղափոխվել է Ստեփանակերտ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Լուսանկարը՝ РИА Новости / Валерий Мельников

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter