HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երևանում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են՝ վարչապետի հրաժարականի պահանջով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի շարք քաղաքացիներ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Ակցիաները սկսեցին ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ուղերձից հետո, որտեղ նա նշեց, որ քաղաքացիներն ունեն իրենց բողոքն ու պահանջն իրականացնելու լեգիտիմ իրավունք և հայտնեց խաղաղ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։

Հիշեցնենք, որ 16 ընդդիմադիր ուժերը Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հրաժարական տալու համար հստակ ժամկետներ էին նշել՝ մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ը:

Քաղաքացիները փորձեցին փակել ԱբովյանՄոսկովյան, Սարյան, Պուշկին փողոցները, Արշակունյաց եւ Մաշտոցի պողոտաները, սակայն ոստիկանությունը որոշ քաղաքացիների բերման ենթարկեց, մյուսներին էլ հեռացրեց փողոցի երթևեկելի մասից:

Այժմ ցուցարարները Մաշտոցի պողոտայում են։ Այստեղից նրանց կրկին բերման են ենթարկում։

Երևանում 16 ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 17:00-ը։ Առաջիկա ծրագրերի մասին ընդդիմադիրները դեռևս չեն հայտնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter