HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Շիրակի մարզի բնակիչները ճանապարհներ են փակել՝ պահանջելով տեղեկություն իրենց անհետ կորած զավակներից

Շիրակի մարզի բնակիչներն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վաղ առավոտից փակել էին Գյումրի-Բավրա, Ազատանի և Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկ գյուղի հատվածը։ Բնակիչները պահանջում էին տեղեկություններ տրամադրել իրենց անհետ կորած զավակների վերաբերյալ։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր էին տարածել, որտեղ երևում էին ենթադրյալ նոր գերեվարվածներ։ Շիրակի բնակիչները հրապարակված տեսանյութերում ճանաչել էին իրենց հարազատներին։

Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության բանակը տեղեկություն տարածեց, ըստ որի՝ երեկ երեկոյան Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ կապը կորել է։ Հաղորդագրության մեջ նաև նշված էր, որ քայլեր են ձեռնարկվում՝ պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն էլ իր հավաքագրած նախնական տվյալներով հայտնել է, որ Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում:

Շիրակի մարզպետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ, և տեղեկացրել, որ վերջինս կապի մեջ է պաշտպանական գերատեսչությունների հետ՝ իրավիճակը հստակեցնելու համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter