HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի նոր մուտացիայի պատճառով 20-ից ավելի երկիր սահմանափակել են ավիահաղորդակցությունը

Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Նիդերլանդներում կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման պատճառով, որը տարածվում է շատ ավելի արագ, աշխարհի ավելի քան 20 երկրներ սահմանափակել են ավիահաղորդակցությունը։

Ինչպես հայտնում է BBC News-ը, թռիչքները դեպի Մեծ Բրիտանիա դադարեցրել են Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, Իսրայելը, Իրանը, Իռլանդիան, Իտալիան, Կանադան, Կոլումբիան, Քուվեյթը, Լատվիան, Լիտվան, Մարոկկոն, Նիդերլանդները, Ռումինիան, Թուրքիան, Խորվաթիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չիլին, Չեխիան, Շվեյցարիան, Էստոնիան, Շվեդիան։

Իսրայելը, բացի Մեծ Բրիտանիայից, դադարեցրել է ավիահաղորդակցությունը նաև Դանիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության հետ, Թուրքիան՝ Դանիայի, Նիդերլանդների և Հարավաֆրիկյան Հանրապետության, իսկ Շվեյցարիան՝ Հարավաֆրիկյան Հանրապետության հետ։ Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան մեկ շաբաթով դադարեցրել է միջազգային բոլոր ավիաթռիչքները։

Ինչպես նշել է ԱՀԿ-ն, կորոնավիրուսի նոր մուտացիան շատ արագ է տարածվում, սակայն չի համարվում ավելի վտանգավոր։ Բացի այդ, ներկայումս չկա հիմք՝ պնդելու, որ պատվաստանյութը նույն ազդեցությունը չի ունենա մուտացիայի վրա։

Լուսանկարը՝ Gareth Fuller/PA via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter