HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կկրճատվեն անհետ կորած համարվելու և հատուցում ստանալու ժամկետները

Մարտական գործողություններին մասնակցած և անհետ կորածների հարազատները կկարողանան հատուցում ստանալ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից», եթե դատական ակտով անհետ կորած անձինք ճանաչվեն՝ որպես անհետ բացակայող: Հատուցումը ստանալու ժամկետները կկրճատվեն: Այս մասին Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը գործող կարգավորմամբ անհետ կորած համարվելու և հատուցման ժամկետները կրճատելու նախագիծը շրջանառության մեջ էր դրել դեռևս նոյեմբերի 11-ից:

«Անհետ բացակայող ճանաչելու համար անհրաժեշտ է, որ վերջին տարվա ընթացքում բնակության վայրում հայտնի չլինեն տեղեկություններ գտնվելու վայրի մասին: Հատուկ կարգավորում կգործի, որով այդ ժամկետը կկրճատվի՝ դառնալով 3 ամիս: Հետադարձ ուժով կարգավորումը կտարածվի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ, ինչը նշանակում է, որ ընտանիքի անդամները կարող են դիմել դատարան՝ անհայտ բացակայող ճանաչելու համար, և դատարանի ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կարող են դիմել հիմնադրամ և անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալ»,- նշեց Ռուստամ Բադասյանը:

Ըստ նախարարի՝ գործող կարգավորումներով դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամիս պետք է անցնի, որպեսզի հատուցումը տրամադրվի: Մյուս փոփոխությամբ կրճատվում է նաև այդ ժամկետը:

Արդարադատության նախարարը հիշեցրեց, որ գործող կարգավորումներով կարգավիճակից կախված խոսքը 82 մլն կամ 70 մլն դրամի հատուցման մասին է, որից 10 մլն-ը կտրվի միանվագ, մնացածը 20 տարվա մեջ՝ ամսական հավասարաչափ բաշխմամբ:

Պաշտպանության նախարարության տրված տեղեկանքի հիման վրա՝ այն անձինք, որոնք պայմանագրային զինծառայող չեն կամ պարտադիր զինծառայության մեջ չեն և ոչ էլ զորահավաքային պրոցեսում են ներգրավված եղել, Պաշտապանության նախարարության տեղեկանքի հիման վրա կկարողանան դիմել հիմնադրամ՝ հատուցում ստանալու նպատակով:

Հաշվի առնելով այն, որ գործող կանոնակարգով հիմնադրամի դրոշմանիշային վճարներից ձևավորվող եկամուտները բավարար չեն լինելու՝ կապված վերջին ռազմական գործողությունների հետ, որոշում է կայացվել կախված անձի եկամուտներից՝ ավելացնել դրոշմանիշային վճարների չափը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter