
Փաշինյան. «Սյունիքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերում կան սահմանային հարցեր, որոնք կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»
Սյունիքում ներկայումս տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ: Այդ տեղորոշման աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ և բարդություններ: Այս մասին Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս խոսքով՝ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, և այն անհրաժեշտ է Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի անվտանգության տեսանկյունից.
«Այս գործունեությամբ, որոնք կարող են ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տալ ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները: Անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու բնակավայր կա, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր:
«Խոսքը Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի մասին է, մյուսը՝ Շուռնուխի, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչ մի միլիմետրի զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել, բայց դա չի նշանակում, թե այս պրոցեսները կարելի է համարել սահմանների դեմարկացիա կամ դելիմիտացիա.
«Սանտիմետրի ճշգրտությամբ գիտենք, թե որ հատվածներում կարող են խնդիրներ առաջանալ»,- ասաց նա:
Մեկնաբանել