HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հակածխախոտային օրենքի մի քանի դրույթներ հետաձգվեցին

Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած նախագծերի փաթեթը: Հիշեցնենք, որ կառավարությունը դեմ էր նախաձեռնությանը:

Այս փոփոխություններով 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող դրույթները մեկ տարով հետաձգվելու են: Այդ փոփոխություններից է նաև ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում (բացառությամբ՝ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների):

Օրենսդրական այս փաթեթը ընդունվել է այս տարվա փետրվարին, օրենքի մի շարք դրույթներ ուժի մեջ պետք է մտնեին տարբեր ժամանակահատվածներում, այդ թվում` հանրային սննդի օբյեկտներում ծխելն արգելելը: Այս դրույթն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի մարտի 15-ից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter