HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լոնդոնի դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակել Ջուլիան Ասանժին

Լոնդոնի դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Այդ մասին գրում է Sky News-ը։ Որպես հիմնավորում դատավորը նշել է, որ դատարանի կողմից ուսումնասիրվում է ԱՄՆ դատախազության բողոքը, որը ձգտում է հասնել Միացյալ Նահանգներ Ասանժի արտահանձնմանը։ 

Դեռ հունվարի 4-ին նույն դատարանը մերժել էր Ասանժին արտահանձնելու ամերիկյան իշխանությունների պահանջը, որին Վաշինգտոնը մեղադրում է գաղտնի փաստաթղթերի անօրինական հրապարակման մեջ։ Դատավոր Վանեսա Բարայթզերը հայտարարել է, որ Ասանժը «թողնում է դեպրեսիայի մեջ գտնվող մարդու տպավորություն», որը կարող է ինքնասպանություն գործել ԱՄՆ-ում։

Ասանժը Լոնդոնում ձերբակալվել է 2019 թվականի ապրիլին։ Մինչ այդ, նա յոթ տարի ապրել է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը, որը նրան քաղաքական ապաստան էր տվել։ Ասանժը թաքնվել էր դեսպանության տարածքում այն ժամանակ, երբ բրիտանական դատարանը քննում էր Շվեդիա նրան արտահանձնելու հայցը։ Շվեդիայում Ասանժը մեղադրվում էր բռնաբարության  մեջ, սակայն WikiLeaks-ի հիմնադիրը պնդում էր, որ Շվեդիան իրեն արտահանձնելու է Միացյալ Նահանգներին։ Ավելի ուշ, արդարադատության շվեդական մարմինները դադարեցրել են Ասանժի նկատմամբ նախաքննությունը։ 

ԱՄՆ-ին Ասանժին արտահանձնման լսումները սկսվել են 2020 թվականի մայիսին։ Մինչ այդ WikiLeaks-ի հիմնադիրը կրում գտնվում էր 50-շաբաթյա ազատազրկման մեջ, որը նրան դատապարտել էր բրիտանական դատարանը՝ 2012 թվականին Էկվադորի դեսպանատան տարածք փախուստի համար։ Իր գործողություններով նա խախտել էր գրավի դիմաց ազատ արձակման պայմանները։ ԱՄՆ-ում Ասանժին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։ Նրան մեղադրում են գաղտնի տվյալների անօրինական ստացման և հրապարակման մեջ։ Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան տալու հնարավորության մասին է հայտարարել Մեքսիկան։

Լուսանկարը՝ Tolga Akmen/Agence France-Presse — Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter