
Պուտինը կարծում է, որ արցախյան հարցում ընդգրկուն լուծման հասնելու նախադրյալներ են ստեղծվել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ նախադրյալներ են ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հարցում ընդգրկուն լուծման հասնելու համար։
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ եռակողմ հանդիպումը, որն այս պահին էլ ընթացքի մեջ է, կանցնի գործնական մթնոլորտում և կնպաստի ղարաբաղյան հարցի կարգավորմանը։ Պուտինը հանդիպման ժամանակ ասել է, որ այսօր պետք է նախանշել հարցի կարգավորման հաջորդ քայլերը, այդ թվում՝ խաղաղապահների և սահմանների դեմարկացիայի։
Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերը հետևողականորեն կատարվում են, իսկ իրավիճակն Արցախում հանգիստ է։
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել էր, որ հունվարի 11-ի եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի։
Լուսանկարը՝ РИА Новости / Михаил Климентьев
Մեկնաբանել