HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները Ադրբեջանին հանձնված տարածքներում

Դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներից հայության ջանքերը նպատակուղղված են եղել հայրենի Արցախը շենացնելուն: 1992թ.-ին այդ նպատակով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը (ՀՀՀ), որն աշխարհում սփռված հայության հանգանակած գումարներով պետք է շենացներ Արցախը և զարգացման ծրագրեր իրականացներ աղետալի երկրաշարժից մեծապես տուժած Հայաստանում: Խորհրդային շրջանում Ադրբեջանի կազմի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը գրեթե զուրկ է եղել ենթակառուցվածքներից, իսկ Արցախյան պատերազմից հետո եղածը վերածվել էր ավերակների կույտի:

Հետագայում, հիմնադրամի ամենամյա մարաթոններին աջակցելուց բացի, Արցախում զարգացման ծրագրեր սկսեցին իրագործել հայկական այլ հիմնադրամներ ու անհատ ներդրողներ: Համայն հայության սիրո ու գուրգուրանքի երկիր Արցախն օրեցօր շենանում էր, մեծանում էր նրա նկատմամբ հետաքրքրվածությունը ներդրողների շրջանում: Վերջին տարիներին այն հայրենիք էր դառնում Սիրիայում ու Լիբանանում տները կորցրած հայության համար:

2020թ.-ի սեպտեմբերի 27-ից, Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի օրվանից, համայն հայության հպարտությունը համարվող Արցախի հանրապետությունն այլ ճակատագիր ունեցավ: Պատերազմում պարտված Արցախը հարկադրված եղավ մեծ տարածքներ զիջել Ադրբեջանին: Դեկտեմբերի 9-ին Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հրապարակեց Ադրբեջանի հանրապետության վերահսկողության տակ անցած Արցախի հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկը, 7 շրջանների 118 համայնք: Անցնող 28 տարիներին հայության հավաքական ջանքերով հսկայական ներդրումներ են արվել այդ բնակավայրերում, որի վայելողն այսուհետ թշնամին է լինելու:

Ստորև ներկայացնում ենք Արցախի հանրապետության 7 շրջանների բնակավայրերում իրագործված զարգացման խոշոր ծրագրերը՝ ենթակառուցվածքների ստեղծում, հասարակական շինությունների կառուցում, սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության, պատմամշակութային արժեքների պահպանության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Ծրագրերն իրականացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը, Հայ առաքելական եկեղեցին և այլք:

Ներդրումների մեծ ծավալը բաժին է ընկնում ՀՀՀ-ին, Ադրբեջանին հանձնված տարածքներում դրանց հանրագումարը, մեր հաշվարկներով, կազմում է մոտ 110 մլն դոլար: 1992-1997 թթ.-ին իրականացված ծրագրերի գումարային արժեքը ներառված չէ այս հաշվարկում, քանի որ այդ թվականներին կատարված աշխատանքների ծախսերը հիմնադրամի հաշվետվություններում չեն առանձնացվել ըստ համայնքների:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հետք»-ին տեղեկացրել է, որ 1992-95 թթ.-ին Արցախի Հանրապետության տնտեսության ենթակառուցվածքների վերականգնմանը, նորացմանը և հումանիտար ծրագրերին հատկացրել է 4 639 848 ԱՄՆ դոլար: Հիմնադրամը Արցախում ստեղծել է էնէրգետիկայի, ջրամատակարարման, ճանապարհաշինական ենթակառույցներ: Անդրանիկ խոշոր ծրագրերից են եղել Վաղուհաս գյուղի վերակառուցումը, Գորիս–Ստեփանակերտ ավտոճանապարհի կառուցումը, Շուշի-Կարմիր Շուկա էլեկտրագծի կառուցումը, Բալուջա-Ստեփանակերտ ջրատարների կառուցումը և այլն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներդրումները հանձնված բնակավայրերում.

2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարություն, որից հետո Շուշիի շրջանից երեք համայնք՝ Շուշի քաղաքը, Քարին տակ և Քիրսավան գյուղերն անցան Ադրբեջանի ենթակայության: «Հայաստան» համահայկական հիմնադրամն (ՀՀՀ) անցնող 26 տարիներին խոշոր կապիտալ աշխատանքներ է իրականացրել Շուշի քաղաքում և Քարին տակ գյուղում:

ՀՀՀ-ի ներդրումները Ադրբեջանին հանձնված Հադրութի շրջանում

Հադրութում զարգացման ծրագրեր են իրականացրել «Հայաստան» հիմնադրամը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): ՀՀՀ-ն հիմնական ներդրումները կատարել է ենթակառուցվածքներ ստեղծելու, սոցիալական և առողջապահական խնդիրները լուծելու ուղղությամբ:

Հայ բարեգործական ընդհանուր միության ներդրումները Հադրութում

ՀԲԸՄ-ի համար առաջնայինը Արցախի վերաբնակեցումն էր և 2002 թ.-ին սկսեց Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումը։ Հետագայում այս ձեռնարկը վերածվեց ՀԲԸՄ-ի Արցախը վերաբնակեցնելու ընդհանուր ծրագրի, որի նպատակն էր վերականգնել և վերաբնակեցնել 1988-1994 թթ. պատերազմի հետևանքով ավերված ու լքված հայկական գյուղերը։ Միությունը Նորաշենում կառուցել է 20 տուն, բուժկետ, մանկապարտեզ և դպրոց: Դպրոցը, որը նախատեսված է 80 աշակերտի համար, ունի ութ դասասենյակ, դահլիճ` նախատեսված տարբեր միջոցառումների համար և համակարգչային սենյակ։ Արցախում ՀԲԸՄ-ի կառուցած 30 տներում շուրջ 150 բնակիչ է ապրում։ Բարեշեն գյուղում կառուցել են 10 տուն:

Ներդրումները Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում

Քաշաթաղի վերաբնակեցումն սկսվեց պատերազմը դեռս չավարտված, պաշտոնական որոշումները կայացվել են 1993թ.-ի աշնանը: ԼՂՀ կառավարությունը 2001թ.-ին հաստատել էր վերաբնակեցման 10-ամյա ծրագիր, որտեղ հստակեցվում են վերաբնակեցման նպատակները եւ աշխարհագրական դիրքերը: Վերաբնակեցման 10-ամյա ծրագրով պիտի կառուցվեր 10 հազար բնակարան, 200 դպրոց, բուժհիմնարկներ, ջրագծեր, ճանապարհներ եւ այլն:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներդրումները Քաշաթաղի և Քարվաճառի (Շահումյանի շրջան)շրջաններում

Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում ամենախոշոր ներդրումները կատարել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցությունը: Նրանց հաշվարկներով ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 20 մլն դոլար, որի մեջ հաշվարկված չեն բարեգործական ծրագրերը։ 2009թ. Աղավնո գետի շրջանում սկսեցին փոքր հէկ-երի կառուցումը: 2011թ.-ին բացվեց «Սյունիք-1» հիդրոէլեկտրակայանը, այնուհետև «Սյունիք-2», «Սյունիք-3»,«Սյունիք 4» հէկ-երը:

ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Մաթիլյանն ասում է, որ ՀՅԴ-ն կազմակերպել է ներդրումները և ի սկզբանե այն  բիզնես նպատակ չի ունեցել։ Հէկ-երի շինարարության նպատակն առավելապես սոցիալական և ռազմավարական է եղել։ Այդ պատճառով բոլոր հէկերը նվազագույնը 25 բաժնետեր ունեն։ Ներդրողները  կուսակցության անդամներն էին, որոնք պարբերաբար Հայաստանին օգնում էին և ասում էին, եթե երաշխիք են տալիս՝ այս տարբերակն էլ իրականացնենք։ «Աշխատել ենք շատ մարդ ներգրավել, հիմնականում, սփյուռքահայեր։ Ուղղակի տեղացիները ներգրավվել են այդ գործում որպես երաշխիք, որպեսզի սփյուռքահայությունը վստահություն ունենա ներդրումներ կատարելիս։ Ցանկանում էինք նախ՝ որոշակի քանակությամբ աշխատատեղեր ստեղծել, այս շրջաններում աշխուժացնել տնտեսական կյանքը, օրինակ ծառայել մնացած գործատերերի, դրամագլուխ ունեցողների համար»,- ասաց ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Մաթիլյանը:

Պրն Մաթիլյանն ասում է, որ ներդրողներն, իհարկե, մտահոգություն ունեին, քանի որ այդ տարածքների կարգավիճակը հստակեցված չէր: «Մենք ռիսկի գնալով նախաձեռնեցինք աշխատանքները և Քաշաթաղի շրջանում առաջին հէկի շինարարությունն սկսեցինք։ «Սյունիք-1»-ից հետո այլ ներդնողներ ընդգրկվեցին ծրագրում, որովհետև տեսան, որ որպես բիզնես ծրագիր հաջողվել է։ Քաշաթաղի շրջանում հէկերի հաջողված փորձից հետո այլ ներդրողներ էլ եկան և սկսեցին աշխատել»,- պատմում է Հ․ Մաթիլյանը։

Վերջինիս ասելով՝ միայն 4 հէկ կառուցելով 50 աշխատատեղ էին ստեղծել, ապահովում էին Արցախում սպառվող էլեկտրաէներգիայի 22%-ը, այսինքն՝ հէկերն այնքան էին արտադրում, ինչքան Արցախը Հայաստանից ստանում էր։ «Մենք դարձանք Արցախի հանրապետության ամենախոշոր հարկատուն, Քաշաթաղի ղեկավարությանն օգնել ենք բոլոր հարցերում: Հէկ-երից ստացված հասույթով Բերձոր քաղաքի լուսավորությունն իրականացրինք, խաղահրապարակ կառուցվեց, ստեղծեցինք «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամը, որին պարբերաբար նվիրատվություններ ենք արել»,- ասաց Հ. Մաթիլյանը։

Բացի այդ, Քաշաթաղում 4 տարի առաջ 10 հեկտար ընկույզի այգի են հիմնել, որն այս տարի պետք է բերք տար։ Տնկիներն արտասահմանից են բերել։

Նա ասում է, որ Քարվաճառի շրջանում նույն էներգետիկ ռեսուրսները կային, բայց չէր օգտագործվում։ Արցախի ղեկավարության առաջարկով այստեղ մի փոքր վտակի՝ Լև գետի վրա փոքր հէկ են կառուցել, դրանից հետո սկսվեցին մեծ ներդրումներ արվել, մեծ հէկեր կառուցվեցին և աշխատանքները բարեհաջող ընթանում էին մինչև Արցախի կապիտուլացիան։

Քարվաճառի Եղեգնուտ գյուղում ժամանակակից մանկապարտեզ են կառուցել մի բարերարի միջոցներով, որը հէկ-ում բաժնետեր էր և հավաքած գումարը նվիրաբերեց մանկապարտեզին։

Քարվաճառի Աղավնո գյուղում լիբանանահայ դաշնակցականների նեդրումով կառուցվեց Արիավանը: Ժամանակակից կոմունալ հարմարություններով 50 տուն կառուցեցին՝ իր տնամերձ հողամասով: Արիավանում բնակելի տները տրամադրվել են բազմազավակ ընտանիքներին, բանակում ավելի քան քսան տարի ծառայած սպաներին և այլ բնակիչների: Ենթակառուցվածքները նոր պետք է ստեղծվեին։ Բերձորի միջանցքի սկզբնամասում գտնվող գյուղը պատերազմից հետո զրկված է էլեկտրականությունից, բնական գազից, սակայն բնակիչները չեն պատրաստվում լքել իրենց տները և ստանձնել են գյուղի անվտանգության ապահովումը։

«ԱՐԻ» (Artsakh Roots Investment) ներդրումային հիմնադրամի երկրորդ խոշոր ծրագիրը «Սիդնեյ» թաղամասի կառուցումն էր Քարվաճառում։ «Սիդնեյ» թաղամասը կառուցվել էր հիմնականում լիբանանահայերի եւ ավստրալահայերի ներդրումներով, որոնք մոտ 500 հազար դոլար էին ներդրել «Սիդնեյը» կառուցելու համար: Թաղամասում ենթակառուցվածքներ ստեղծելու համար եւս երեք հարյուր հազար դոլար ներդրել էր Արցախի կառավարությունը: «Սիդնեյ» թաղամասը դեռևս չէր բնակեցվել, 15 առանձնատներից 12-ն էր պատրաստ բնակության։

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ներդրումները Քաշաթաղի շրջանում

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամն իր աշխատանքներն Արցախում  սկսել է 2003 թվականից: Ծրագրերը, հիմնականում, իրականացրել է Քաշաթաղի շրջանում, դրանք նպատակաուղղված են եղել վերաբնակեցմանը և տնտեսական զարգացմանը, որի համար ներդրվել է մոտ 4 մլն ԱՄՆ դոլար: Կարևորվել է դպրոցաշինությունը, բնակարանաշինությունը, տնտեսության զարգացումը, օժանդակությունը մշակույթին, պատմական հուշարձանների նորոգմանը և այլն: 2004 թ.-ին «Թուֆենկյան հիմնադրամը» Քաշաթաղում հիմնադրել է Առաջամուղ գյուղը: Դրանք 3-4 սենյականոց առանձնատներ են` կառուցված ներկայիս պահանջներին համապատասխան և կից հողամասերով: Յուրաքանչյուր տարի նախատեսված էր կառուցել 6 տուն՝ ընդհանուր թիվը նախատեսվում էր հասցնել 40-ի:

ՀԲԸՄ-ի ներդրումները Քարվաճառում

Բերձորի տարածաշրջանի բնակիչներին ՀԲԸՄ-ն հատկացրել է գյուղտեխնիկա՝ 3 տրակտոր, 2 շարքացան, սրսկիչներ և գյուղատնտեսական սարքավորումներ։ Այդ սարքավորումների համար հիմնվել է ավտոպարկ, կառուցվել է պահեստ։ Բերձորի շրջանում հիմնվել են ձիթենու այգիներ՝ 21,400 ձիթենու ծառ են նվիրել վերաբնակեցված 16 սիրիահայ և 15 տեղացի ընտանիքներին:

2020թ. նոյեմբերի 9-ի պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի ենթակայության անցան նաև Ասկերանի շրջանից 8 գյուղ (Ավետարանոց, Ակնաղբյուր, Արմենակավան, Ջրաղացներ, Մադաթաշեն, Սղնախ, Ուղտասար և Մոշխմհատ համայնքներ), Մարտակերտի շրջանից 8 գյուղ (Թալիշ, Մատաղիս, Հովտաշեն, Նոր Այգեստան, Նոր Կարմիրավան, Նոր Հակաջուր, Նոր Մարաղա, Նոր Սեյսուլան) և Մարտունու շրջանից  7 գյուղ (Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Վազգենաշեն, Սարգսաշեն, Թաղավարդ, Ներքին Ճարտար քաղաքը):

Մարտակերտի շրջանի համայնքներում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Թալիշի վերածնունդ» ծրագրի շրջանակում գյուղում իրականացրել է լայնածավալ շինաշխատանքներ։ Մասնավորապես, կառուցվել է կենցաղի տուն, վերակառուցվել է 18 բնակելի տուն, համայնքային կենտրոնը, բուժկետը, ակումբը, հանդիսությունների սրահը, կառուցվել է 4,5 կմ երկարությամբ խմելու ջրի ցանցը, կոյուղին:

Հ․գ․- Սույն հրապարակման մեջ ներառված չեն հանձնված տարածքներում անհատերի կատարած ներդրումները, որոնք բազմաթիվ են։

Տվյալների վերլուծությունն ու ինֆոգրաֆիկան՝ Կարին Մանուկյանի և Կատյա Մամյանի

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի

Մեկնաբանություններ (13)

KEVORK ORFALIAN
WE WILL TAKE IT BACK, JUST WE MUST TO WAIT, AND STAY UNITED
any
@Hagop : that's what I thought , when I saw on you-tube videos of Armenian/Artsakh soldiers , volonteers laughing, joking, smoking DURING the war !! It seemed to me like a wild, disordered flock , not well trained, no disciplin , not professionnal ... I cried , knowing the end...sooo many young boys had to let their lives, because of the incompetance of the leaders..
Yvette
What about the financial subsidies Armenia provided all these years, accounting for some 30-40% of Artsakh's budget? Does the author know the full amount paid?
Bedros
Armenian invested in the "liberated territories" high on the euphoria of the first Artsakh War victory. They never thought or asked about security guarantees from either Stepanakert ort Yerevan. They cooperated with government officials who lied, cheated and stole from their own people. This wasn't a model for success. Face it: The 30-year Armenian independence experiment has failed. Bring back the Soviet Union! Even the radical nationalists would agree that demographically Armenians were better off before independence. There were more Armenians living in the "homeland" than now...some one million more!!!
Hayorti
We r good in building up churches and not castles. We need to be a little bit HERADES. We r spart but can only plan for 5 years. We do not thing ahead. We also need to get rid of the old guys in our communities. We need to learn to bring the young guys to lead. We also need to finish all who were corrupt. Who stole the money of the people and all their accomplicies. Only then we will thrive.
Tlkatintsi
Another Hetq article, which is loaded with numbers and secondary data but did not provide any basic context. It also does not ask a few relevant questions. Why, if the author claims that Artsakh is part of the "liberated homeland", all resettlement projects ultimately failed. Why did these organizations decide to invest in the "liberated territories" and not in Nagorno-Karabakh? It is obvious that Armenia and Artsakh have never taken resettlement seriously. The Armenian people too. The author does not write how much investments the governments of Artsakh and Armenia have made in those territories during the last thirty years. How many Diaspora Armenians have relocated to the "homeland"? How many Armenian citizens have visited Artsakh?
Varoujan DerSimonian
Խնդրեմ կարող եք հաստատել ուղիղ կապնուելով Խրամորդի բնակիջների հետ, թէ ինչպիսի տնտեսական ներդրում է ունեցել խաղողի տնկարանը իրենց վերակարուցման մէջ | Facebook ի միջոցով Կապնվէք Армен Аркадьевич Хачатрян եւ ինք կը տեղեկացնէ այդ ներդրումերի մասին
Varoujan DerSimonian
Perhapes you did not have the opportunity to study. In 1998 ATG had established a 200 acres grape nursery that helped to rejuvenate the some 4,000 acres of wine grapes - mainly Khendoghni - and bust the wine industry in the region - at an estimated cost of one million USD. It is located in the village of Kheramort, near the intersection of Kheramort-Aghdam-Martakerd road. This too, is now in the hands of the Azeries. You may read or see pictures at ATGUSA.org
Giuseppe
Most part of the territory that retourned in the hand of Azerbaijan has been destroyed by Armenia. Where is the investiment ? Unfortunatly now Armenia must pay the damage ?
kevork warian
take legal action in international court for compencation
Anthony Martin
I have no sympathy for their financial losses as they were aware from the start that they were investing in stolen land with the intention of cementing the status quo in place. Karma huh!
HAGOP
WHERE IS INVESTMENT IN MILITARY???????!!!!!!!!!!! WHERE IS INVESTMENT IN GUNS??????DRONES??????TANKS???????WEAPONS???????? ARMENIIEAN PEEOPLE ARE SMART BUT VERY STUPID AT THE SAME TIME!!!!!!!!!!!! SAD!!!!!!!!!
Թլկատինցի
«Հետքի» մեկ հոդված եւս, որը ծանրաբեռնված է թվերով և երկրորդական տվյալներով, բայց չի տրամադրել որևէ հիմնարար ենթատեքստ: Այն նաև չի տալիս մի քանի համապատասխան հարցեր: Ինչու, եթե հեղինակը պնդում է, որ Արցախը «ազատագրված հայրենիքի» մաս է կազմում, վերաբնակեցման բոլոր նախագծերն ի վերջո ձախողվեցին: Ինչո՞ւ այդ կազմակերպությունները որոշեցին ներդրումներ կատարել «ազատագրված տարածքներում», այլ ոչ թե ԼՂ-ում: Ակնհայտ է, որ Հայաստանը և Արցախը երբեք լուրջ չեն վերաբերվել վերաբնակեցմանը: Հայ ժողովուրդը նույնպես: Հեղինակը չի գրում, թե Արցախի և Հայաստանի կառավարությունները այդ տարածքներում վերջին երեսուն տարիների ընթացքում որքան ներդրումներ են կատարել։ Քանի՞ սփյուռքահայ է վերաբնակվել «հայրենիքում»: Հայաստանի քանի՞ քաղաքացի է այցելել Արցախ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter