HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Լևոն Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, հրապարակել է որոշում, որով անփոփոխ է թողնվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Սարգսյանի պաշտպաններից Դավիթ Կարապետյանը։

Լևոն Սարգսյանն առավել հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» մականունով։ 2008 թվականին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով Լևոն Սարգսյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու մեջ։

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ խոսքը 45 միլիոն դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու մասին է։  Նշենք, որ Ավետիսյանի տան վրա իրականացված ավազակային հարձակման, ինչպես նաև այլ հանցագործությունների կատարման համար տասը անձ, որոնց թվում՝ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանն և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը 2011 թվականին դատապարտվել են 8.5-15 տարի ժամկետով ազատազրկման:

Լևոն Սարգսյանը գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 2018 թվականին։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ 2019-ի նոյեմբերին նա Մոսկվայում ձերբակալվել, կալանավորվել, ապա տեղափոխվել է Հայաստան։

Դատարանը խափանման միջոցի գործով խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ հունվարի 26-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter