HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պուտինը Դավոսի համաժողովում կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին

Միջազգային հանրությունը պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ընթացքում նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Միջազգային հանրության, և անկասկած, հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված պետությունները պետք է օգնություն ցուցաբերեն տուժած շրջաններին՝ լուծելու հումանիտար խնդիրները՝ կապված փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պատմության, կրոնի և մշակույթի հուշարձանների պաշտպանության և վերականգնման հետ»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել, որպեսզի կանգնեցի զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, իսկ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը հետևողականորեն կատարվում են:

Ըստ ՌԴ նախագահի՝ իրենք ձգտել են հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, մասնավորապես համանախագահ մյուս երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ։

Լուսանկարը՝ РИА Новости / Михаил Климентьев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter