
Վահան Բադասյանի կալանավորման միջնորդությունը քննող դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քիչ առաջ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ազատամարտիկ Վահան Բադասյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 23:30-ին։
Հիշեցնենք, որ Բադասյանը երեկ բերման է ենթարկվել Ազգային անվանգության ծառայություն՝ «Եռաբլուրում» լրագրողներին տված հարցազրույցից հետո, որում ասել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Լրագրողի հարցին, թե հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, Բադասյանը պատասխանել է, թե ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։
«Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք... այո, նաև զենքի միջոցով... այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»,- հայտարարել է Վահան Բադասյանը, նաև նշել, որ ինքը պատրաստ է դա անել։
«Բադասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Մեկնաբանել