HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրամանատար Վարդգես Մինասյանը հետմահու պարգեւատրվել է Արցախի Հանրապետության մեդալներով

Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանի պատմության դասարանն այսօրվանից կրում է գյումրեցի ավագ լեյտենանտ Վարդգես Մինասյանի անունը, ով զոհվել է սեպտեմբերի 28-ին Ջաբրայիլում:

Վաշտի հրամանատար Մինասյանն այն բանից հետո, երբ թշնամին ճակատային գրոհ էր ձեռնարկել պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի վրա, հրաման էր ստացել իր զորքով օգնության հասնել դիրքին: Մեկնել էին երկու մեքենայով՝ մոտ 40 հոգով: Տեղ հասնելուց հետո Վարդգեսը հասցրել էր տեղավորել զինվորներին: Նրանցից մեկին, ով կորցրել էր զրահաբաճկոնը, հրամանատարը տվել էր իրենը: Շատ չանցած Մինասյանը մահացու բեկորային վնասվածք էր ստացել հենց սրտի հատվածում:

Ավագ լեյտենանտ Վարդգես Մինասյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» եւ «Մարտական ծառայություն» մեդալներով: Այսօր «Օյունջյան» դպրոց-վարժարանում պարգեւները սպայի մորն են հանձնել Արցախից ժամանած զինվորականները:

Պատերազմից օրեր առաջ Վարդգեսը ճանաչվել էր իր զորամասի լավագույն վաշտի հրամանատար:

Մեկնաբանություններ (1)

Հայկանուշ
Մեր հերոս տղաները հուր հավիտյան կմնան մեր սրտերում, հավերժ փառք ու հիշատակ , հպարտ ենք նրանցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter