HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արշակ Զաքարյանն ազատ արձակվեց, Իսրայել Հակոբկոխյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ մերժել է ռեժիսոր Արշակ Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունն ու նրան ձերբակալումից ազատել։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանից։ Հիշեցնենք, որ Զաքարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի  34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձը։

Հունվարի 28-ին մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք շարժվել են Դատախազության շենք ու պահանջել գլխավոր դատախազը դուրս գա, որպեսզի ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց պահանջը։ Դատախազը դուրս չի եկել, քաղաքացիները շարժվել են Կառավարության շենք, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Կառավարության շենք։ Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արշակ Զաքարյանը։

Նշենք, որ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը։ Նրա պաշտպաններից Գոռ Սաղոյանն ասաց, որ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հակոբկոխյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդության և նրան ձերբակալելու որոշման դեմ  իրենց բողոքի հարցով որոշում կայացնելու, որը կհրապարակվի հունվարի 31-ին, ժամը 16:00-ին։

Լուսանկարում՝ Արշակ Զաքարյանը

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter