HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Առանց կրթված մարդկանց չի կարող լինել զարգացած տնտեսություն». ԿԳՄՍ նախարար

«Մենք շատ թանկ գնով ձեռք են բերում շատ պարզ գիտելիքներ», - «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով» խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Նրա խոսքով՝ այս գործում հանրությունը լուրջ ակնկալիքներ ունի գիտնականներից։ Իսկ կրթությունն ու գիտությունը պետք է ամեն ինչի կենտրոնում լինեն։ Ըստ նախարարի՝ կա կադրերի վերարտադրության, մոտիվացիայի խնդիր, իսկ հետպատերազմյան շրջանում անվտանգությունից խոսելով, պետք է կարեւորել ոչ միայն ռազմամթերքը, այլեւ կարեւորել հոգեւոր, հումանիտար անվտանգությունը։

«Անվտանգություն ասելով, պետք է հասկանանք ուժեղ միտք: Ինչքան էլ մեզ դուր չգա այսօրվա իրավիճակը, պետք է այնքան քաջություն, մտավորականին վայել սառնասրտություն ունենանք, որ դեպքերին տանք ճիշտ գնահատական։ Սա լուրջ գիտություն է, ուզում եք անունը դրեք դիվանագիտություն, թե այլ գիտություն», - նշեց նախարարը։ Նրա խոսքով՝ առանձին ոլորտներում կարելի է գրանցել այնպիսի արդյունք, որը չի հաջողվել գերտերությունների, որովհետեւ սա մտքերի արդյունքն կարող է լինել, եւ պետության տարածքային մեծության հետ կապ չունի։
Դումանյանի խոսքով՝ առանց կրթված մարդկանց չի կարող լինել զարգացած տնտեսություն։ Ըստ նախարարի՝ պետք է ոչ միայն խոսել գիտության մասին, այլեւ այս ոլորտում կատարել լուրջ քայլեր։ ։ Խոսելով գիտության ֆինանսավորման մասին՝ նախարարն ասաց, որ իհարկե, նման համեստ գումարի դեպքում հրաշքի սպասել պետք չէ։
Ըստ Դումանյանի՝ կրթության, գիտության բարձրացման հարցում պետք է կարեւորվի երիտասարդության դերը. «Ամեն ինչի սկիզբը երիտասարդներն են, պետք է ձգտում լինի, մրցակցություն լինի գիտնական դառնալու, դասախոս դառնալու, բուհում աշխատելու, չկա այդ մրցակցությունը: Ունենք երիտասարդներ, բայց նրանք քիչ են: Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, բայց նրանցից շատերը, բարձր գնահատվելով իրենց մասնագիտությամբ, գնում են արտասահման ու բարձր վարձատրվող աշխատանքով են զբաղվում»։

Իր խոսքը եզրափակելով՝ նախարարը եւս մեկ անգամ նշեց, որ անվտանգությունը սկսվում է կրթությունից, որը գիտակցության մեջ պետք է լինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter