HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյանը խուսափում է հավատարմագրումից զրկված Yerevan.Today-ի լրագրողի մասին հարցին անդրադառնալուց

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին գրություն էինք ուղարկել` խնդրելով հստակեցնել, թե ո՞րն է իր դիրքորոշումը Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանի և ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի միջադեպի առնչությամբ, որից հետո ԱԺ աշխատակազմը դադարեցրել էր լրագրողի հավատարմագրումը:

Մենք Միրզոյանի անվամբ հարցման տեքստում ուղարկել էինք նաև այդ տեսանյութի հղումը և հետաքրքրվել, թե ըստ իրեն` պատգամավոր Սարգսյանը խախտե՞լ է էթիկան, թե՞ ոչ, խորհրդարանը մտադի՞ր է արդյոք ստեղծել ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով` պատգամավորի վարքագիծն ուսումնասիրելու նպատակով: Նաև հարցրել էինք, թե ո՞րն է Միրզոյանի դիրքորոշումը պատգամավորի կողմից լրագրողի աշխատանքային գործիքը` խոսափողը վերցնելու և իր աշխատասենյակ տանելու երևույթի վերաբերյալ:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանի ստորագրությամբ ստացել ենք ընդհանրական պատասխան, ըստ որի՝ Սյուզի Բադոյանի կողմից Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի համապատասխան կետի խախտման վերաբերյալ համացանցում առկա են տեսանյութեր:

Ազգային ժողովի աշխատակազմը հրաժարվել է հավատարմագրել Yerevan.Today կայքի լրագրող Սյուզի Բադոյանին ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանի վեցերորդ նստաշրջանի աշխատանքը լուսաբանելուց։ Պաշտոնական հիմնավորմամբ՝ պատճառը «Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշման կետերի խախտումն է: Yerevan.Today-ը պատրաստվում է դատական կարգով վիճարկել ԱԺ որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter