
Ռուս-թուրքական կենտրոնի ռուս զինծառայողները ԱԹՍ-ների միջոցով դիտարկում են իրականացրել
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պաhպանման և իրավիճակի վերահսկման ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի ռուս զինծառայողները անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով դիտարկում են իրականացրել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուս խաղաղապահները կիրառել են ռուսական Орлан-10 և իսրայելական Searcher (ռուսական անվանումը՝ Форпост) տեսակի անօդաչու թռչող սարքեր։
Աղդամի շրջանում տեղակայված համատեղ կենտրոնի զինծառայողները կառավարման կետում ստանում են ԱԹՍ-ների արած լուսանկարները, որոնց միջոցով վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի տեղաշարժերը, ինչպես նաև արձանագրվում են շփման գիծը հատելու բոլոր դեպքերը։
Համատեղ կենտրոնի հերթապահ խմբերը հավաքագրում, ընդհանրացնում և ստուգում են պայմանավորվածությունների խախտումների մասին բոլոր տեղեկությունները, ինչպես նաև դիտարկում են բոլոր տեսակի հարցերն ու խնդիրները, որոնք կապված են արցախյան հակամարտության վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների հետ։
***
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների ստորագրած հուշագրի համաձայն։
Մեկնաբանել