HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Նորահայտ հուշարձանախմբի քարտեզից Կենտրոն ՀԸ-ի շենքը դուրս են թողել

Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի բանավանում գտնվող շենքերը նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել։ Լուրը ոգևորել է բանավանի բնակիչներին։ 2018 թ.-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո բնակիչները տարբեր ճակատներով պայքար են սկսել բանավանի պահպանման, բարեկարգման և նոր կառուցապատումների դեմ։

Հարցին, թե ինչպես եք գնահատում ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի որոշումը, բանավանի բնակիչ Վահրամ Ասատրյանն այսպես արձագանքեց․ «Իմ համար ֆանտաստիկ էր, երկրորդ դեպքն էր իմ պետության համար լավ բան անելու։ Դրական, շատ մեծ ոգևորվածություն կա։ Ես հասկանում եմ, որ իմ երեխաներին իմ կտոր Հայաստանը լավն եմ թողելու»:

Այս տարածքում գտնվող մանկապարտեզի օտարման, հետագայում սեփականատիրոջ կողմից վաճառքի հանելու մասին «Հետք»-ը գրել է։ Անդրադարձել ենք նաև բանավանում բարձրահարկի կառուցման նախագծին, որի դեմ բնակիչները բողոքում էին։

Ըստ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի որոշմանը կից քարտեզի՝ հուշարձանի կարգավիճակ ստացած շենքերի ցանկից դուրս է մնացել «Կենտրոն» հեռուստաընկերությանը պատկանող շենքը։ Թե ինչ հիմնավորմամբ այն չի ներառվել բանավանի տարածքում, հայտնի չէ։

Նորահայտ հուշարձանների ցանկը հաստատելու որոշումից հետո բանավանի շինությունների սեփականատերերին որոշակի պատասխանատվություն է բաժին հասնում։ 

Բացի այդ, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքով սահմանված է՝

  • արգելում կամ դադարեցնում է հուշարձանի պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, ինչպես նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վնասել են կամ դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանը կամ դրա պահպանական գոտին
  • տեղական ինքնակառավարման մարմինները կասեցնում են շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վտանգում են կամ կարող են վտանգել հուշարձանի ու դրա պահպանական գոտու անվթարությունը
  • ՏԻՄ–երը շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարման ժամանակ հուշարձաններ հայտնաբերելիս կասեցնում են այդ աշխատանքներն ու այդ մասին անհապաղ հայտնում լիազորված մարմնին
  • հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

Այսուհետ Ֆիզիկայի ինստիտուտի բանավանում նախատեսվող շինարարական և վերանորոգման նախագծերը պետք է համաձայնեցվեն ԿԳՄՍ նախարարության հետ, որից հետո նոր շինթույլտվություն կարող են ստանալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter