HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հոկտեմբերի առաջին կիրակին` ազգային փոքրամասնությունների օր

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի՝ «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկին, որով օրացույցում ազգային փոքրամասնությունների օր է ամրագրվելու:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Բաքոյանն իր խոսքում նշեց, որ ի սկզբանե առաջարկում էր սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ազգային փոքրամասնությունների օր, սակայն քանի որ այն շրջանառության մեջ է դրվել մինչ պատերազմը, ուստի առաջարկում է օրը տեղափոխել:

Նախագծի հեղինակն առաջարկում է օրը տեղափոխել հոկտեմբերի առաջին կիրակի օրը, քանի որ հնարավոր է սեպտեմբերի վերջին շաբաթը լինի նաև սեպտեմբերի 27-ը: Բաքոյանը պնդեց` Հայաստանի որևէ ազգային փոքրամասնություն չի կարող սեպտեմբերի 27-ը որպես տոն նշել, ուստի քննարկումներից հետո այս եզրահանգման են եկել:

Նախագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter