HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շենգավիթում ապամոնտաժվում է փակված մանկապարտեզի շենքը

Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզե 14 հասցեում մինչև 2005 թ.-ը գործած համայնքային մանկապարտեզի շենքն ապամոնտաժվում է։ Հետագայում քաղաքացիներ Նունիկ Մատինյանին և Արգամ Նազանյանին օտարված մանկապարտեզի շենքը քանդվում է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի կողմից տրված քանդման թույլտվությամբ (Հայկ Մարությանն այդ ժամանակ արձակուրդում էր)։ Սեփականատերերից Արգամ Նազանյանը ֆինանսական արբիտր է, իրավաբան։

«Հետք»-ը նախորդ տարի ներկայացրել էր Շենգավիթում, Էրեբունիում և Նուբարաշենում փակված 17 մանկապարտեզի պատմությունը։ Ֆրունզե փողոցում գործած նախկին մանկապարտեզի շենքը վթարային էր, որի պատճառով էլ մանկապարտեզը փակվել էր։

Քաղաքապետի պաշտոնակատարի որոշման մեջ նշված է, որ քանդումն իրականացվելու է երեք ամսում՝ բարեկարգման նպատակով։ Քաղաքապետարանից տեղեկություն չեն տրամադրել, թե ինչ է կառուցվելու ապամոնտաժվող մանկապարտեզի շենքի տեղում։

Ֆրունզե փողոց 14 հասցեի անշարժ գույքը 2006 թ.-ին անհատույց օգտագործման իրավունքով պատկանել է Շենգավիթ թաղային համայնքին։ 2007 թ.-ին գույքը բաժանվել է երկու մասի։ Մեկը ստացել է Ֆրունզե 14 հասցեն, մյուս մասը՝ Ֆրունզե 14/1։ Առաջին գույքը 2007 թ.-ին օտարվել է Արգամ Նազանյանին, երկրորդը՝ Նունիկ Մատինյանին։ Հետագայում Ֆրունզե 14 հասցեի գույքի մի մասը օտարվել է Նունիկ Մատինյանին և գույքի 1/5–րդի սեփականատեր է դարձել Արգամ Նազանյանը, իսկ 4/5–ինը՝ Նունիկ Մատինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter