HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Զարեհ Սինանյան․ «Հայաստանի ավելի քան 100 քաղաքացի է պահվում Ադրբեջանում»

Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի Հանրապետության ավելի քան 100 քաղաքացու, և այս հարցի լուծման ձգձգումը խոչընդոտում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկին։ Այս մասին ռուսական РИА Новости պետական գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Սինանյանը նշել է, որ 2021թ․ փետրվարի 24-ից մարտի 2-ը՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում այս հարցը քննարկել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ։

«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և պահվող անձանց վերադարձն է։ Ես գիտեմ, որ նրանց թիվը 100-ից ավելի է, բայց հստակ թվեր չունեմ։ Եվ հենց դրա համար ենք երկխոսություն տանում, քանի որ մենք նույնպես ցանկանում ենք պարզել, թե որքան մարդ է Ադրբեջանում գերության մեջ, Բաքուն դա մեզնից լավ գիտի։ Ռազմական գործողությունների հետևանքով հասկանալի է, որ մենք ունենք այն մարդկանց ցուցակը, որոնց՝ Ադրբեջանում գտնվելու մասին տեղյակ ենք։ Բայց կան նաև անհետ կորածների ցուցակներ։ Տվյալ դեպքում թվերը անընդհատ փոփոխվում են»,- ասել է Զարեհ Սինանյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով՝ պաշտոնական Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում ևս կնպաստի գերիների և պահվող անձանց վերադարձի գործընթացին։

«Ռուսական կողմը հավաստիացրել է, որ կխթանի այս հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան»,- ասել է Սինանյանը։

Հիշեցնենք, որ արցախյան 2020թ․ պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո Ադրբեջանից Հայաստան վերադարձված գերիների և պահվող անձանց թիվը 68 է։

Լուսանկարը՝ Զարեհ Սինանյանի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter