
Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել
Ընդդիմության միասնական առաջնորդ, Հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Հարցաքննությունից հետո լրատվամիջոցների համար կայացած ճեպազրույցում Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ ցուցմունք չի տվել։
Դեռեւս փետրվարի 20-ին Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել, եւ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Նախաքննությունը շարունակվում է»,-:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել