HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը մերժեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին

Խորհրդարանի հերթական նիստում այսօր ևս քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցը, որից հետո եղավ փակ-գաղտնի քվեարկություն:

Ազգային ժողովի հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց փակ-գաղտնի քվեարկության արդյունքները: Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 36-ը, որից անվավեր է ճանաչվել 8 քվեաթերթիկ: Թեկնածուներից Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, նրա օգտին քվեարկող չի եղել, Արմեն Հայկյանցի օգտին քվեարկել է 13, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 15 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5 կողմ ձայներով, հետևաբար որոշումը չի ընդունվել:

Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, քանի որ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, հետևաբար պատգամավորները պետք է ընտրություն կատարեին մյուս երկու թեկնածուների միջև:

Շուրջ երեք օր տևած քննարկումներում, սակայն, քաղաքական մեծամասնության պատգամավորները խոսում էին միայն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նոյեմբերի 15-ի ուղերձից՝ պնդելով, որ նա քաղաքական հայտարարություն է արել: Քվեարկությունից առաջ էլ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ քվեարկությանը չեն մասնակցելու՝ այդ կերպ ցույց տալով իրենց վերաբերմունքն առ ԲԴԽ նախագահ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter