HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թշնամու կողմից պատանդառված Մարալ Նաջարյանին վերադարձրել են Բեյրութ

Ժամեր առաջ Լիբանանի կառավարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը, ով պատանդառվել էր Ադրբեջանի կողմից նոյեմբերի 10-ին՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության հաջորդ օրը:

Այդ օրը Մարալն իր ընտանիքի բարեկամ Վիգեն Էուլջեքյանի հետ Բերձոր էր գնացել՝ վերցնելու այնտեղ մնացած իր եւ քրոջ՝ Անի Նաջարյանի իրերը։ Բերձորը վերջին վայրն էր, որտեղ տեսել էին Մարալին ու Վիգենին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ երկուսն էլ պատանդ են վերցվել թշնամու կողմից:

Անի Նաջարյանը, ով այժմ Երեւանում է, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ քույրն արդեն Բեյրութում է՝ տանը, ու ինքը խոսել է նրա հետ։ «Աստված մեր աղոթքը լսեց։ Հուսամ՝ մեր բոլոր եղբայրները կվերադառնան։ Բոլորի ընտանիքներին համբերություն կմաղթեմ։ Բոլոր մեզ օգնողների վարձքը կատար»,- ասաց Անի Նաջարյանը։

Լուսանկարները՝ «Զարթոնք» մեդիայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter