HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Նորաստեղծ ընկերությունը կներառվի Սամվել Կարապետյանին փոխկապակցված ազատ տնտեսական գոտում

Կառավորությունը մարտի 11-ի նիստում որոշեց «Էնջինփրոջեքթ Քոմ» ՓԲԸ-ին 5 տարով ներառել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: 

Հիշեցնենք, որ  ազատ տնտեսական գոտին ստեղծել է «Էկոս» ՓԲԸ-ն, որը փոխկապակցված է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ։

Էլեկտրոնային ռեգիստրում «Էնջինփրոջեքթ Քոմ» ընկերության գրանցման ամսաթիվը 2020 թվականի նոյեմբերի 26-ն է։ Ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի «Պարտադիր վճարումներ» բաժնում կատարած վճարի՝ ընկերությունը դեկտեմբեր ամսվա համար վճարել է 1000 դրամ, այսինքն՝ տվյալ պահին ունեցել է 1 աշխատող։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ նորաստեղծ ընկերությունը պլանավորում է բարձր վարձատրությամբ 11 աշխատակից ունենալ՝ շուրջ 560 000 դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ըստ նրա՝ «Էկոս» ազատ տնտեսական գոտում այս պահին կա 8 շահագործող, որից ակտիվ է ընդամենը 3-ը։

Ծրագրի շրջանակներում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն 112 մլն 220 հազար դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter