HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մարիա Զախարովա․ «Ադրբեջանի զորավարժությունները տարածաշրջանում անվտանգության ռիսկեր չեն ստեղծի»

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (ՌԴ ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի սպասվելիք զորավարժությունները տարածաշրջանում կայունության և անվտանգության համար խնդիրներ չեն ստեղծի։

«Սովորաբար ռազմական զորավարժություններ Հարավային Կովկասում բոլոր պետություններն էլ անցկացնում են, դա պարբերաբար արվում է, և համապատասխան ինֆորմացիան ողջամիտ ժամկետում տրամադրվում է շահագրգիռ կողմերին։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Ադրբեջանի զինված ուժերի զորավարժությունները, ինչպես արդեն նշեցի, պլանային բնույթ ունեն՝ ուղղված զորքերի մարտական պատրաստության կատարելագործմանը, և տարածաշրջանում կայունության և անվտանգության ռիսկեր չեն ստեղծի»,- մարտի 12-ին կայացած ճեպազրույցին ասել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ մարտի 15-18-ը լեռնային բարդ պայմաններում անցկացվելու են զորավարժություններ, որին ներգրավված են լինելու 10 000 զինծառաող, 100 միավոր զրահատեխնիկա, 200 հրթիռահրետանային միջոց, այդ թվում համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինչպես նաև 30 միավոր ռազմավիացիոն միջոց, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր։

Այսօր էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ մարտի 16-20-ը զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, որին ընդգրկվելու են 7500 զինծառայող, 200 հրթիռահրետանային, 150 հակատանկային միջոցներ, 100 միավոր զրահատեխնիկա և 90 հակաօդային պաշտպանության միջոց: Զորավարժություններին ներգրավվելու է նաև ռազմական ավիացիա։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter