HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ջեյհուն Բայրամով․ «Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին։ Այս մասին նա ասել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ հանդիպումից հետո։

«Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը շատ բաց է և հստակ։ Մենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ հայկական կողմին ենք փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել էին ռազմական գործողությունների ժամանակ և դրանից առաջ»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Անդրադառնալով այս պահին Ադրբեջանում պահվող հայ զինծառայողներին՝ Ջեյհուն Բայրամովն ասել է, որ նրանք ռազմագերի չեն համարվում, քանի որ նրանք ձերբակալվել են ռազմական գործողությունների ավարտից հետո։ 

«Այդ մարդիկ ձերբակալվել են ռազմական գործողությունների ավարտից և եռակողմ հայտարարության ստորագրումից զգալի ժամանակ անց, իսկ ավելի ճիշտ՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ին։ Նրանք զորակոչվել են Հայաստանի Շիրակի մարզից և տեղափոխվել են Ղարաբաղ, հանցագործություններ են կատարել, ինչի հետևանքով զոհվել են ադրբեջանցի զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Նրանց արարքների վերաբերյալ քննչական գործողությունները շարունակվում են»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նշենք, որ Ջեյհուն Բայրամովը նկատի ունի Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մոտակայքում գերեվարված շիրակցի զինծառայողներին, որոնք մարտական հերթապահություն իրականանելիս են եղել այդ հատվածում։ Մինչև օրս Ադրբեջանից վերադարձվել է 69 ռազմագերի և պահվող այլ անձինք, որոնց թվում եղել են նաև շիրակցի զինծառայողներից։ Ադրբեջանից վերջին վերադարձվածը (մարտի 10-ին) եղել է Մարալ Նաջարյանը, որը Լիբանանի քաղաքացի է և Ադրբեջանից միանգամից տեղափոխվել է Բեյրութ:

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter