HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահագն Վարագյանի հաղորդման առթիվ սուտ մատնության հոդվածով քրգործի հարուցումը մերժվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ հաղորդման առթիվ նյութեր նախապատրաստելուց բացի նյութեր են նախապատրաստվել նաև «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության  ղեկավար Վահագն Վարագյանի կողմից սուտ մատնություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ։

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց, որ նյութերի նախապատրաստման արդյունքում որոշում է կայացվել սուտ մատնության հոդվածով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, Gagik Soghomonyan ֆեյսբուքյան օգտատիրոջ գործով մեղադրյալ Արամ Սարգսյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդության քննության օրերին «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության ղեկավար Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ ընկերներիս հետ սրճարանում էի: Մի մարդ, իրար խառնված, հեռախոսով վիճաբանում էր այնպես, որ հնարավոր չէր չլսել, թե ինչ է խոսում: Ողջ սրճարանն էր լսում, թե ինչպես է հեռախոսի մեջ գոռում՝ «ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն, և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, պետք է նստեն, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն:

Կողքի սեղանից ծանոթներս ասացին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մկրտչյան Արթուրն է: Համացանցում գտա նաև լուսանկարը: Եվ, քանի որ զուգադիպությունների չեմ հավատում, կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերվում էր հայտնի ֆեյքի գործով ձերբակալված 4 անձանց ամեն գնով նստացնելուն:
Կարելի է առնվազն ենթադրել, որ դատարանի նախագահը դատավորին փորձում էր պատվեր իջեցնել՝ ամեն գնով նստացնելու պատվեր: Եվ սա ևս մեկ լրացուցիչ փաստարկ է, որ հանրությանը քաջածանոթ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը քաղբանտարկյալներ են»:

Այս գրառումից հետո Վարագյանը, ինչպես նաև Արամ Սարգսյանի պաշտան Բենիկ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, և Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը:

Վ. Վարագյանի լուսանկարը՝ tert.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter