HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ մերժեց Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սարգսյանի, ինչպես նաև մյուս  մեղադրյալների գույքի վրա կալանք է դրել՝ հանցագործությամբ պատճառված վնասի չափով:

Ըստ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործով Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489 մլն 160 հազար ՀՀ դրամ:

Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությունը  պաշտպանները ներկայացրել են երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում:

Հիշեցնենք, որ քրեական գործով ի սկզբանե մեղադրյալի կարգավիճակ է ունեցել հինգ անձ՝ Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը:

Գործի քննության ընթացքում Սերգո Կարապետյանն ու Սամվել Գալստյանը կորոնավիրուսից մահացել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter