HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռ. Բադասյան. «Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից, Արտակ Դավթյանը՝ նշանակված համապատասխան պաշտոնում»

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պնդում է՝ զինված ուժերի գլխավոր շտաբի նշանակման հարցում իրավական որևէ կազուս չկա:

«Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից, Արտակ Դավթյանը՝ նշանակված համապատասխան պաշտոնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Կառավարության պաշտոնական կայքում այսօր հրապարակվել է վարչապետի հայտարարությունը, ըստ որի՝ մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

«Ես խորհուրդ կտամ սահմանադրական անվտանգության շրջանակներում վերլուծել՝ ինչ է նշանակում իրավունքի ուժով ուժի մեջ մտած որոշում: Օրինակ՝ երբ իրավունքի ուժով ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրվում, կամ խորհրդարանն է լուծարվում»,- ասաց Բադասյանը՝ պնդելով, թե այն քննարկումները, ըստ որոնց Օնիկ Գասպարյանը դեռ պաշտոնավարում է, տեղին չեն, շահարկումների դաշտում են:

Նախարարի խոսքով՝ ըստ օրենսդրական կարգավորման՝ վարչապետն այսօր պարտավոր էր  նման հայտարարությամբ հանդես գալ: Բադասյանը պնդեց՝ գործադիր իշխանությունը որևէ իրավունք չունի չիրականացնելու այն, ինչը Սահմանադրությամբ նախատեսված է, իսկ Սահմանադրությունը հստակ ընթացակարգ է նախատեսել:

Հիշեցնենք, որ 2021թ․ փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչից հետո Փաշինյանը գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին, սակայն վերջինս այդպես էլ չստորագրեց Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը՝ որոշելով դիմել Սահմանադրական դատարան։ Մարտի 10-ի առավոտյան էլ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter