Մշակվում են էլեկտրոնային ձևաթղթեր տեխնիկական կանոնակարգումը թվայնացնելու համար
Դեռևս փետրվարի սկզբին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հավանություն էր տվել «Եվրասիական տնտեսական միության թվային տեխնիկական կանոնակարգման» մասին որոշման նախագծին, որով նախատեսվում է թվայնացնել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման գործընթացը։ Այդ պատճառով փոփոխություններ էին կատարվել նաև ԵԱՏՄ մասին Համաձայնագրի՝ տեխնիկական կարգավորման ոլորտին վերաբերող մասում։
Փոփոխությունների և թվայնացման նպատակն է՝ հեշտացնել գործընթացն ինչպես արտադրողների, ներմուծողների, այնպես էլ՝ վերահսկող մարմինների համար, ապահովել ապրանքների արագ արտադրությունն ու շուկա դուրս բերումը՝ առանց ժամանակի և գումարի լրացուցիչ ծախսերի։
Օրերս ԵՏՀ-ից հայտնել են, որ արդեն մշակվում են էլեկտրոնային ձևաթղթեր համապատասխանության գնահատման ոլորտում կիրառելու համար։
ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն Տիմուր Նուրաշևի խոսքով՝ համապատասխանության գնահատման ոլորտում թույլտվությունների՝ էլեկտրոնային ձևերին անցումը կարևոր է հատկապես կորոնավիրուսի համավարակի ընթացքում, և այն պետք է դառնա ԵԱՏՄ տնտեսական ինտերգրման ռազմավարական ուղղություններից մեկն ու իրագործվի մինչև 2025 թվականը.
«Համապատասխանության գնահատման ոլորտում թույլտվությունների էլեկտրոնային ձևերին անցնելիս գլխավորն այն է, որ ԵԱՏՄ բոլոր երկրները միաժամանակ անցում կատարեն, հակառակ դեպքում՝ հնարավոր է ստեղծել նոր, լրացուցիչ խոչընդոտներ»,- ընդգծել է Տ. Նուրաշևը:
Լիազոր մարմնի ներկայացուցիչները ևս ընդգծել են, որ անցումն էլէկտրոնային ձևաթղթերին կնվազեցնի համապատասխանության գնահատման փաստաթղթերի հանդեպ նախկինում դրսևոորվող անբարեխիղճ վերաբերմունքի ռիսկերը, կմեծացնի համապատասխանության գնահատման արդյունքների հուսալիության նկատմամբ վստահությունն ու կնպաստի Միության շուկայում կեղծված ապրանքների թվի նվազմանը:
Նախագիծն արագ կյանքի կոչելու համար քննարկվել են էլելկտրոնային ձևաթղթերի ձևակերպման կարգն ու մոտեցումները՝ ներառյալ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան էլեկտրոնային հավաստագրերի տրամադրման և օգտագործման եղանակները։
Նշենք, որ այսօր ԵԱՏՄ-ում ընդունված է 49 տեխնիկական կանոնակարգ, որոնցից 43-ն արդեն ուժի մեջ են մտել, և դրանց 80%-ը փոխադարձ ներմուծվող ապրանքներ են, որոնք ենթակա են միասնական կանոնակարգման։
Այդ 43 տեխնիկական կանոնակարագերի համար հաստատված են ստանդարների ցանկեր, որոնք իրենց հերթին ներառում են ստանդարտացման ոլորտին վերաբերող ավելի քան 12 000 փաստաթուղթ։ Համապատասխանության գնահատման միասնական ռեեստրում կա տեղեկություն ավելի քանի 1 միլիոն համապատասխանության վկայականների մասին և հաշվառված է ավելի քան 6 մլն համապատասխանության հայտարարագիր։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել