HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյան. «Ձեր ընդունած Ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը»

Ընտրական օրենսգրքի փոփոխություններով հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է առնվում:

Նման համոզմունք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արտահերթ նիստով Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծի քննարկմանը։

«Ուզում եմ ձեզ դիմել, սիրելի' ժողովուրդ ու տեղեկացնել, որ ձեր անունը տալով, շահարկելով՝ այս ամբիոնից հերթական սխալ քայլն է արվում: Առանց ընդդիմադիր ուժերի՝ իշխող ուժն ընդունում է Ընտրական օրենսգիրք, այսպես ընդունելով՝ կասկածի տակ է դրվում սպասվող արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը»,- ասաց Մարուքյանը` հավելելով, որ ընտրությունների օրը հայտարարելուց հետո խաղի կանոնները չեն կարող փոխվել:

Մարուքյանի խոսքով` ժողովուրդը զրկվել է նախագահ, Երևանի, Վանաձորի ու Գյումրիի քաղաքապետեր ընտրելու իր իրավունքից, այժմ զրկվում է պատգամավոր ընտրելու իրավունքից:

«Ասում են՝ երբ թողնում ենք դուք ընտրեք, դուք ընտրում եք հանցագործներին, կրիմինալներին, թողեք մենք ցուցակները որոշենք, այսինքն՝ ժողովուրդը հանցագո՞րծ է ընտրում, իսկ, կներեք, ձեր 44 ռեյտինգայիններից ո՞վ է հանցագործ»,- ասաց նա` դիմելով քաղաքական մեծամասնությանը:

Մարուքյանը անընդունելի համարեց այն, որ իշխանությունը Վենետիկի հանձնաժողով է ուղարկել այլ նախագիծ, սակայն այժմ քննարկում են միանգամայն այլ նախագիծ:

«Ձեր ընդունած Ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը, սա լինելու է ձեր ավարտը: Այն ուժը, որն իր համար Սահմանադրություն է ընդունել կամ Ընտրական օրենսգիրք, ինքն իր գլուխը կտրել է, այնպես որ` ի գործ»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter