HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կառավարությունը նախատեսում է տարկետում տալ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն առաջարկում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին տարկետում տալ պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Էդուարդ Սպերցյանը 20 տարեկան է։ Ծնվել է Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում, այժմ հանդես է գալիս Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Կրասնոդար» ակումբում։ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկում Սպերցյանը հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական և իր նորամուտը նշեց մարտի 31-ին Ռումինիայի հավաքականի դեմ Երևանում կայացած խաղում, որն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 3։2 հաշվով, իսկ Սպերցյանը խփեց Հայաստանի հավաքականի առաջին գոլը։

Մինչ նորամուտը՝ 2021 թվականի մարտի 4-ին, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էդուարդ Սպերցյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն էր շնորհվել, ուստի անհրաժեշտություն է առաջացել Սպերցյանին տարկետում տալ մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը։ 

Ինչպես նշված է նախագծում, Էդուարդ Սպերցյանը հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի միայն կառավարության նիստի ընթացքում հավանության արժանանալուց հետո։

Լուսանկարը՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter