HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

Մոսկվայում ծանրամարտի Եվրպայի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշային մարզիկները: Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Մինասյանը իր կարիերայում երրորդ անգամ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր: Այս քաշային կարգում ինչպես և նախորդ խոշոր մրցաշարերում, իրեն հավասարը չունեցավ վրացի Լաշա Տալախաձեն:

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը հաջողությամբ կատարեց բոլոր երեք մոտեցումները՝ համապատասխանաբար բարձրացնելով 205, 212, 216 կգ և պոկում վարժությունում փոքր արծաթ նվաճեց: Վարազդատ Լալայանը պոկումում երրորդն էր 205 կգ արդյունքով, իսկ Լաշա Տալախաձեն բարձրացրեց 222 կգ:

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը առավելագույնը բարձրացրեց 248 կգ և երկամարտի 464 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Վարազդատ Լալայանը հրեց 240 կգ և երկամարտի 445 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։ Լաշա Տալախաձեն հրում վարժությունում բարձրացրեց 263 կգ և երկամարտի՝ աշխարհի ռեկորդային 485 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 89 կգ քաշային Կարեն Ավագյանը, իսկ նույն քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ 102 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն: 96 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել նաև Հակոբ Մկրտչյանը, որը 89 կգ քաշային կարգում 2019թ․ հռչակվել էր աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ 81 կգ քաշային կարգում՝ հրում վարժությունից փոքր բրոնզե մեդալ է նվաճել Ռաֆիկ Հարությունյանը։ 109 կգ քաշային կարգում էլ պոկում վարժությունից փոքր ոսկու է արժանացել Սիմոն Մարտիրոսյանը:

Կանանց պայքարում 55 կգ քաշային Իզաբելլա Յալյանը պոկում վարժությունից փոքր արծաթ է նվաճել, իսկ 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Լուսանկարում՝ Գոռ Մինասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter